Բաժիններ՝

Ամաչկոտությունը՝ ինֆարկտի պատճառ

Ամաչկոտությունը կարող է սրտամկանի ինֆարկտի հանգեցնել: Ինչպես գրում է «Аргументы и факты»-ն, փորձերի արդյունքում այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները:

Վերջիններս նշում են, որ այս տենդենցը մեծ է նույնիսկ այն դեպքում, երբ բացառված են սրտամկանի ինֆարկտի առաջացման այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխախոտի, ալկոհոլի, ինչպես նաև յուղոտ սննդամթերքի օգտագործումը:

30 տարվա ընթացքում Չիկագոյի համալսարանի ներկայացուցիչները հետևել են 2000 կամավորների առողջությանը: Այդ ընթացքում հետազոտության մասնակիցներից մահացել է 60 մարդ: Հետազոտության արդյունքները փաստում են, որ ամաչկոտ մարդկանց մոտ, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն, սիրտ-անոթային համակարգի պրոբլեմներ ունենալու հավանականությունը մեծանում է 50 տոկոսով:

Նշված արդյունքը պահպանվել է նույնիսկ այն դեպքում, երբ հետազոտության մասնակիցները չեն ունեցել վնասակար  սովորություններ, չեն օգտագործել յուղոտ կերակուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս