ԲՀԿ-ն կողմ է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի ստեղծմանը

ԲՀԿ-ում 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը կողմ է քվեարկելու Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը:

Իսկ եթե հանձնաժողովում այն բացասական եզրակացություն ստանա, և հարցը դրվի քվեարկության ԱԺ լիագումար նիստում, ապա հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծին կողմ է քվեարկելու ԲՀԿ խմբակցությունը, այդ թվում՝ Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից, այդ ժամանակ ներքին զորքերի հրամանատար, ներկայումս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս