Բաժիններ՝

Moody’s-ը չի հավատում Եվրոպական կայունացման մեխանիզմին

Moody’s վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) վարկանիշը՝ Aaa-ից հասցնելով Aa1-ի։ Այս մասին հաղորդ ում է Ֆրանս-Պրես գործակալությունը։

Գործակալությունը վարկանիշի վերանայումը մեկնաբանել է այսպես. թուլացել է վստահությունը, որ ESM-ին աջակցող երկրները կկարողանան կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։ Moody’s-ը նվազեցրել է նաև Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (European Financial Stability Facility, EFSF) վարկանիշը։

ESM-ի և EFSF-ի խոշորագույն հովանավորը Գերմանիան է, որը վարկանիշը մնում է ամենաբարձր աստիճանի վրա։ Երկրորդ խոշոր ֆինանսավորողը Ֆրանսիան է։

Եվրոպական կայունացման մեխանիզմը գործարկվել է այս տարվա հոկտեմբերին և առաջիկայում պետք է փոխարինի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամին։ Միջոցների ծավալը կազմում է շուրջ 500 միլիարդ եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս