
Արգելափակել են «Ֆեյսբուքի» մուտքը

Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ հեռախոսային զրույցից հետո հայտարարել է, որ մոտակա օրերին սոցիալական ցանցի արգելափակումը կվերացվի:
Ինչպես արդեն հաղորդվել էր, Տաջիկստանի համացանցի բոլոր վեց մատակարարները երկուշաբթի օրը, ստանալով գրավոր հրահանգ, արգելափակել էին իրենց հաճախորդների մուտքը սոցիալական ցանցեր:
Զուխուրովի խոսքերով, կայքի մուտքի հասանելիությունը փակվել է պետական կառույցների հետ որևէ կապ չունեցող կամավորների խնդրանքով: Նա ասել է, որ հասարակության ներկայացուցիչները և Տաջիկստանի բնակիչները «խնդրել էին փակել այդ ֆեյսբուքը, որպես զրպարտության օջախ»:
«Այնտեղ /ֆեյսբուքում/ հայհոյում են պետության ղեկավարներին, գրում են ինչ-որ անհասկանալի մարդիկ: Նրանք, ըստ երևույթին, դրա համար ստանում են լավ փողեր»,- ասել է Զուխուրովը РИА Новости-ին: