
Ֆիլմերի բացօթյա ցուցադրություն` կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին §Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20:30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը և մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:
Ֆիլմերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կենդանաբանական այգու պաշտոնական կայքում (www.yerevanzoo.am):
Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը. հունիսի 30-ին` “Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում”, հուլիսի 7-ին` “Բաման և կորած գորիլաները”, հուլիսի 14-ին` “Կակաչի խոստումը”, 21-ին “Անդերի վայրի դեմքերը”: