Բաժիններ՝

Փամբուկյանը ավիաընկերությո՞ւն կբացի Հայաստանում

Հայաստանից հեռացած և ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը և Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել: «ՉԻ» տեղեկություններով` ՀՀ իշխանությունները հավանություն են տվել Փամբուկյանի` ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին: Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես «ազատվել» Միկա Բադդասարովից և նրան պատկանող «Արմավիա» ընկերությունից, որն, ի դեպ, Բադդասարովը տևական ժամանակ է փորձում է վաճառել: Թերթն ավելացնում է նաև, որ Փամբուկյանն այս բիզնես նախագիծը իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի` «Մաքսգրուպի» Խաչիկի հետ: Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երևան-Բեյրութ: Ինչ վերաբերում է «Արմավիային», ապա նրա համար դրսից առաջարկվել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն սեփականատերը հրաժարվել է ընկերությունն այդ գնով վաճառելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս