Բաժիններ՝

Հայաստանի մանրածախ ինտերնետը՝ 5 ընկերության ձեռքում

«Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերներ – գարուն 2012» զեկույցում Beeline-ը շարունակում է մնալ տասնյակի անառարկելի առաջատարը և զգալիորեն գերազանցում է մնացած պրովայդերներին: Գարնան ընթացքում Beeline-ի ցուցանիշը նվազել է 0.06 տոկ. կետով, իսկ վերջին 12 ամիսներին ընկերությանը հաջողվել է արձանագրել աճ՝ 2.71 տոկ. կետով կամ 5.85%-ով: «Circle.am»-ի և «Բիզնես 24»-ի ուսումնասիրության համաձայն՝ երկրորդ հորզոնականը զբաղեցնող Orange-ի ցուցանիշը գարնան ընթացքում աճել է 0.25 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2011թ.-ի մայիսի համեմատ արձանագրվել է բջջային ինտերնետի առաջատարի մասնաբաժնի նվազում՝ 0.7 տոկ. կետով կամ 3.96 տոկոսով: Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: Գարնան ընթացքում Ucom-ի ցուցանիշն աճել է 0.18 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 1.92 տոկ. կետ կամ 18.23%: Չորրորդ տեղում է Vivacell-MTS-ը: Գարնան ընթացքում առաջատար բջջային օպերատորի մասնաբաժինն աճել է 0.05 տոկ. կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.47 տոկոսային կետով կամ 5.47 տոկոսով: Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում ADC-ն: Գարնան ընթացքում պորվայդերի մասնաբաժինը կրճատվել է 0.61 տոկ. կետով, իսկ անցյալ տարվա մայիսի տվյալների համեմատ կրճատումը կազմել է 1.53 տոկ. կետ կամ 33.33%: Վեցերորդ տեղում է GNC-ALFA-ն: Մարտ – մայիս ամիսների ընթացքում ընկերության մասնաբաժինը շարունակել է աճել բավական բարձր տեմպերով: Մայիսին, փետրվար ամսվա համեմատ, արձանագրվել է աճ՝ 0.43 տոկ. կետով, իսկ 2011թ.-ի մայիս ամսվա համեմատ գրանցվել է աճ՝ 1.59 տոկ. կետով կամ 122.31%-ով: Աճի նման տեմպի պահմանման դեպքում մոտակա ամիսների ընթացքում GNC-ALFA-ն կհայտնվի առաջատար հնգյակում: Յոթերորդ հորիզոնականում է Arminco-ն. գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշը նվազել է 0.04 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.35 տոկ. կետով կամ 39.74%-ով: Ութերորդ հորիզոնականը զբաղեցնող Ղարաբաղ-Տելեկոմի ցուցանիշը գարնան ընթացքում նվազել է 0.06 տոկ. կետով:
Առաջին անգամ առաջատար տասնյակում է հայտնվել MyLan ընկերությունը, որը 0.52% ցուցանիշով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Մեկ հորիզոնականով նահանջել և 10-րդ հորիզոնականում է հայտնվել Web-ը: Գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշը նվազել է 0.05 տոկ. կետով, իսկ վերջին տասներկու ամիսներին արձանագրվել է կրճատում՝ 0.39 տոկ. կետով կամ 44.83%-ով:
Տարեկան միտումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում զգալի անկում են արձանագրել առաջատար տասնյակում տեղ զբաղեցնող 3 պրովայդեր` ADC, Arminco և Web: Արձանագրված արդյունքներով առանձնանում են 5 պրովայդերներ` Beeline, Orange, Ucom, Vivacell-MTS և GNC-ALFA, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի հիմնական խաղացողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս