Բաժիններ՝

Հայ-վրացական ֆինանսական շուկաների առաջին ֆորումը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ, հունիսի 29-ին Դիլիջանում առաջին անգամ կանցկացվի հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը: Այն առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարեւոր է նաեւ երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումին նախատեսում է ներգրավել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930