Բաժիններ՝

«Հաջորդ մրցաշրջանում կտեսնեք իրական Արասին». Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հիասթափված է այս մրցաշրջանում իր ելույթներից և հույս ունի, որ Թուրքիայում կգտնի իր խաղը:

Արասը նշել է, որ ցավում է, որ չգտավ իրեն իսպանական թիմում:

«Հնարավոր է, որ ես նրանց չհամապատասխանեցի: Եթե ավելի շատ հնարավորություն ունենայի, ինձ կդրսևորեի ավելի լավ:

Հիմա ես ավելի զբաղված եմ անձնական հարցերով, քանի որ հիմա կնոջս հետ Հոլանդիայում ենք և սպասում ենք մեր առաջնեկի լույս աշխարհ գալուն:

Հաջորդ մրցաշրջանում կտեսնեք իրական Արասին»,- ասել է Օզբիլիսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս