«Ղարաբաղի շուրջ արմատական փոփոխությունն իրատեսական կդառնա, եթե տարածաշրջանում նոր ազդեցիկ խաղացողների ի հայտ գան». Ալեքսանդր Կռիլով

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը

Պարոն Կռիլով, օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահի հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆն մեղադրեց ռուսական կողմին՝ ռազմական ուղղաթիռով սեփական օդային տարածքը խախտելու մեջ: Բայց երևում է, որ Պուտինը չի ցանկանում հանդիպել: Ռուսաստանում արդեն էական են հակաթուրքական տրամադրությունները, քննարկվում են Թուրքիայի հետ համաձայնագրերը: Ռազմական պատրաստվածության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային ռազմական օկրուգում, այդ թվում՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում: Ինչի՞ մասին են հուշում այս տեղեկությունները: Դեպի ո՞ւր է տանում այս իրավիճակը:

– Թուրքիային հայտնի են նորմալ հարաբերություններին վերադառնալու՝ ռուսական պայմանները: Դա խոցված ինքնաթիռի և երկու ռուս զինվորականների մահվան համար պաշտոնական ներողություն խնդրելն է և սպանված զինվորականների ընտանիքներին և խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում տրամադրելը: Թուրքիայի նախագահը դա չի անում: Նորանոր հակառուսական հայտարարությունների ֆոնին նա պարզապես ցավով է նշում ՌԴ նախագահին ուղղված զանգերի անհաջող փորձերի մասին: Այս ամենը տեղի է ունենում սիրիական բանակի նորանոր հաջող առաջխաղացումների և նորանոր տարածքների ազատագրման ֆոնին: Իրադարձությունների նման զարգացումը Սիրիայում ձեռնտու չէ Թուրքիային և այն գերտերություններին, որոնք օգտագործել էին «Իսլամական պետությանն» ու այլ ահաբեկչական խմբավորումներին Ասադին տապալելու և դրա հետևանքով սիրիական տարածքում սեփական վերահսկողությունը սահմանելու նպատակով՝ ԱՄՆ ընդհանուր հրամանատարության ներքո: Դրա դեմ են հանդես գալիս սիրիական ղեկավարությունը, Ռուսաստանն ու Իրանը, որոնք պահանջում են հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ռազմաքաղաքական այս լարվածության ֆոնին զորքերի տեղաբաշխումը և ռուսական զորքերի ռազմական պատրաստվածության ստուգման քայլերը կոչված են զսպիչ դերակատարություն ունենալու այն տարածաշրջանային ուժերի համար, որոնք միգուցե գնան ռազմական ավանտյուրաների սիրիական տարածքում: Հույս ունենք, որ նման դեմոնստրացիաները բավարար կլինեն, որպեսզի Սիրիայի շուրջ հետագա լարում տեղի չունենա:

Հայաստանում մի շարք փորձագետներ պնդում են, որ հերթական անգամ, ինչպես պատմության ողջ ընթացքում է եղել, այս երկու տերությունների հակամարտությունը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Այս դեպքում ինչպե՞ս է, ըստ Ձեզ:

– Սխալ կլինի Հայաստանին պատկերացնել ոչնչից գաղափար չունեցող խաղալիք՝ արտաքին ուժերի ձեռքում: Պարադոքս է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը կտրուկ քննադատվում է հենց Հայաստանում, բայց բարձր գնահատականի է արժանանում մի շարք այլ երկրներում: Մասնավորապես, հատկանշական էր Վրաստանի ղեկավարների գնահատականը, որը երկար ժամանակ եղել է հետխորհրդային տարածքում «ժողովրդավարության ցուցիչ», և որը հենց Հայաստանում համարում են կրկնօրինակման առարկա: Օրինակ, Բիձինա Իվանիշվիլին (այն ժամանակ՝ Վրաստանի վարչապետ) 2013թ. արտահայտվեց այսպես. «Վրացիների համար լավ օրինակ է Հայաստանը, որը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և բարեկամական հարաբերություններ՝ Ամերիկայի և ՆԱՏՕ մյուս անդամների հետ: Այսինքն` այս ամենը հնարավոր է, և ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք, և ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կարող ենք այս ամենը համատեղել»: Ակնհայտ է, որ այն աշխարհաքաղաքական իրականության և թշնամական հարևանության պայմաններում, որում Հայաստանն է հայտնվել ԽՍՀՄ փլուզումից հետո, հայկական դիվանագիտությունը ստիպված է եղել լուծել չափազանց բարդ խնդիրներ: Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներ փաստորեն կորցրել են իրենց ինքնիշխանությունը, բաժանվել մասերի, բախումների, անարխիայի, քաոսի հարթակ դարձել: Այսպիսի ճակատագիր կարող էր բաժին ընկնել նաև Հայաստանին, բայց դա տեղի չի ունեցել հենց այն պատճառով, որ ՀԱՊԿ շրջանակում երկիրն ունի հուսալի երաշխիքներ արտաքին ռազմական ներխուժման դեմ: Եթե Հայաստանին հաջողվի հետագայում ևս հետևել սեփական ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականությանը, նա կպահպանի տարածաշրջանային երկրի իր դերակատարությունը և այլոց աշխարհաքաղաքական խաղերի համար չի վերածվի «սակարկելի ֆիգուրի»:

– Պարոն Կռիլով, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունն էապես նվազում է՝ տնտեսությունում մեծացող հետընթացին զուգահեռ: Ըստ Ձեզ` ի՞նչ է սպասվում Ռուսաստանին մոտ կանգնած երկրներին, եվրասիական երկրներին, քանի որ որոշ փորձագետներ գուժում են կենտրոնախույս միտումների մասին: 

– Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բարդ ժամանակներ են ապրում բոլոր երկրները: Հատկապես դրամատիկ է իրավիճակը Եվրոպական միության ներսում, որն ապրում է իր գոյության ամենաբարդ փուլը: Ընդհանուր ճգնաժամի ֆոնին ոչ մի հիմք չկա այս իմաստով տարանջատելու Ռուսաստանին և ԵՏՄ-ին և դրա արդյունքում՝ սթրեսի մեջ ընկնելու: Յուրաքանչյուր ճգնաժամին հաջորդում է տնտեսական վերելքի փուլը, հույս պետք է ունենանք, որ այն շատ հեռու չէ, և բոլոր երկրները կհաղթահարեն այս բարդ փուլը՝ առանց իրենց համար աղետալի հետևանքների:

Ադրբեջանին ևս չեն շրջանցել տնտեսական և արժութային դժվարությունները: Սակայն այս ամենի ֆոնին ադրբեջանցի քաղաքական գործիչները չեն մոռանում մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին և Հայաստանին: Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ՄԽ-ն ձգտում է սառեցնել հակամարտությունը: Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված Բաքվի սրված հռետորաբանությունը ՄԽի հասցեին:

– Բաքուն գիտակցում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման անհնարինությունը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության պայմաններում: Ուստի շարունակվում են Հայաստանի նկատմամբ բազմակողմանի ճնշումները՝ կարգավորման ադրբեջանական պայմանները պարտադրելու նպատակով: Միաժամանակ Բաքուն փորձում է ճնշել Մինսկի խմբին՝ հույս ունենալով, որ վերջինս Հայաստանին կպարտադրի Ադրբեջանին վերադարձնել բոլոր «օկուպացված տարածքները»: Դեռ չկան նշաններ, որ Հայաստանը կգնա կապիտուլյացիայի, կամ ՄԽ-ն կհրաժարվի միջնորդի իր դերից և կճնշի Հայաստանին՝ Բաքվի շահերից ելնելով:

Ապագայում ևս իրատեսական չէ հույս դնել նման սցենարների իրականացման վրա: Չնայած այս ողջ ռազմատենչ հռետորաբանությանը ՄԽ հասցեին, Բաքուն քիչ հավանական է, որ համաձայնի բանակցային գործընթացի դադարեցմանը: Այս բարդ իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումը չափազանց խոցելի է, Էրդողանի ավանտյուրիստական քաղաքականությունը հղի է ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ իր համար գործընկերային երկրի՝ Ադրբեջանի համար նոր խնդիրներով: Ուստի ավելի հավանական է, որ չնայած բարձրագոչ մեղադրանքներին ՄԽ հասցեին, Բաքուն դուրս չգա խաղաղ գործընթացից, որը տարբեր մակարդակի ինտենսիվությամբ կշարունակվի նաև ապագայում:

Ձեր կարծիքով` ԵԱՀԿ ՄԽն ունի՞ լծակներ Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդելու համար: Արդյոք իրավիճակը դուրս չի՞ գալիս ՄԽ վերահսկողությունից:

Ներկայումս Բաքվի համար լուրջ ավանտյուրա կլինի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ վիճելը: Դա կնշանակի՝ հարաբերությունների բարդացում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ մի իրավիճակում, երբ թուրք գործընկերը հայտնվել է սեփական մի շարք խնդիրների մեջ: Ուստի ավելի հավանական է, որ իրավիճակը շփման գծում և բանակցային սեղանին չի կրի լուրջ փոփոխություններ՝ ո՛չ դեպի լավը, ո՛չ էլ` հակառակը:

Իրավիճակի արմատական փոփոխությունն իրատեսական կդառնա ոչ թե Բաքվի ռազմատենչ հայտարարությունների դեպքում, այլ տարածաշրջանում նոր ազդեցիկ խաղացողների ի հայտ գալով: Եթե սիրիական բանակի առաջխաղացումը հետագայում ևս հաջող կերպով շարունակվի, ապա նման խաղացող կարող է դառնալ ԻՊ-ը կամ այլ ահաբեկչական խմբավորումները: Նրանք ստիպված կլինեն փնտրել Համաշխարհային խալիֆաթի կառուցման համար նոր տարածքներ, և դա կարող է ամենաբացասական ազդեցությունն ունենալ Կովկասի և նրան հարակից տարածաշրջանների վրա:

 

– Господин Крылов, на днях стало известно, что президент Турции Реджеп Тайип Эрдоган хочет встретиться с президентом РФ Владимиром Путиным после того, как МИД Турции обвинил российский военный сомолет в нарушении своего воздушного пространства. Но видно Путин не встречается. В России уже существенны антитурецкие настроения, обсуждаются договора с Турцией. Начались внезапные проверки боевой готовности в военных базах Южного округа, в том числе в 102-ой военной базе в Гюмри. О чем говорят все эти информации, к чему ведет эта ситуация?

-Российские условия возврата к нормальным отношениям с Турцией известны. Это принесение официальных извинений за сбитый самолет и убийство двух российских военнослужащих, выплата компенсаций семьям погибших и за сбитый самолет. Президент Турции этого не делает. На фоне все новых антироссийских заявлений он выражает сожаление по поводу своих неудачных попыток дозвониться до российского президента. Все это происходит на фоне успешного наступления сирийской армии и освобождения все новых территорий. Развитие событий в Сирии не устраивает Турцию и те державы, которые использовали ИГ и другие террористические группировки для свержения президента Асада с последующим установлением своего контроля над сирийской территорией. В последнее время представители ряда приграничных с Сирией государств заявили о намерении ввести войска на сирийскую территорию под общим командованием США. Против этого выступает сирийское руководство, РФ и Иран, которые требуют уважать территориальную целостность и суверенитет Сирии. На таком напряженном военно-политическом фоне перемещения войск и другие действия в рамках проверки боеготовности российской армии призваны оказать сдерживающее влияние на те силы в регионе, которые могут пойти на военные авантюры на сирийской территории. Будем надеяться, что такой демонстрации окажется достаточно, чтобы не допустить дальнейшего обострения ситуации вокруг Сирии.

-В Армении многие эксперты говорят, что в очередной раз, как это исторически сложилось, Армения будет использована. Очевидно, что конфликт интересов двух сверхдержав будет сказаться на Армению, по Вашему, каким образом?

-Было бы неверным представлять Армению как ничего не значащую игрушку в руках внешних сил. Парадоксально, что ее внешняя политика резко критикуется в самой Армении, но получает высокую оценку в многих других странах. Особенно символичной была оценка руководителей Грузии, которая долгое время была “маяком демократии” на постсоветском пространстве и которую в самой Армении многие считают образцом для подражания. К примеру, Бидзина Иванишвили (тогда премьер-министр Грузии) в 2013 г. высказался так: “хороший пример для грузин – Армения, которая отлично ладит с Россией и состоит в дружеских отношениях с Америкой и с остальными странами-членами НАТО. Соответственно, все это возможно, и я считаю, что мы обязаны, и я очень надеюсь, что мы сможем все это совместить”. Очевидно, что в той геополитической реальности и враждебном окружении, в котором оказалась Армения после распада СССР, армянской дипломатии приходилось решать чрезвычайно сложные задачи. В последние годы многие страны мира фактически утратили свой суверенитет, распались на части, там царят междоусобицы, анархия и хаос. Такая же судьба могла постичь Армению, но этого не произошло именно потому, что в рамках ОДКБ страна имеет надежные гарантии от внешнего вооруженного вторжения. Если Армении удастся и дальше следовать своей основанной на собственных национальных интересах внешней политике – она сохранит свою роль влиятельного регионального государства и не превратится в разменную фигуру в чужих геополитических играх.

-Господин Крылов, геополитическое положение России значительно изменяется в связи с нарастающим отставанием в российской экономике. Ожидаются центробежные тенденции в Евразийском союзе и в этом регионе?

-В условиях всемирного экономического кризиса сложные времена переживают все государства. Особенно драматично вкладывается ситуация внутри Европейского союза, который переживает наиболее сложный период за всю историю своего существования. На фоне общего кризиса нет никаких оснований нет никаких оснований выделять в этом плане Россию или ЕАЭС и впадать по этому поводу в депрессию. За каждым кризисом следует период экономического подъема, будем надеяться, что он уже не за горами и все государства пройдут нынешний сложный период без катастрофических для себя последствий.

-Господин Крылов, экономическая, валютная ситуация сложная в Азербайджане тоже. Но в эти дни азербайджанские деятели много обвиняют Минскую группу и Армению. В очередной раз президент Азербайджана сказал, что минская группа ОБСЕ стремится к замораживанию карабахского конфликта. Почему Азербайджан ужесточает риторику?

-В Баку сознают невозможность решения карабахской проблемы путем военного реванша в условиях членства Армении в ОДКБ. Поэтому продолжается политика всемерного давления на Армению с целью ее измотать и вынудить принять азербайджанские условия урегулирования. Одновременно Баку пытается давить на Минскую группу в надежде что она окажет давление на Армению и вынудит ее возвратить все «оккупированные территории» Азербайджану. Пока нет признаков, что Армения может пойти на капитуляцию или что МГ откажется от своей роли посредника и начнет давить на Армению в интересах Баку. Да и в будущем вряд ли реалистично рассчитывать на осуществление подобных сценариев.

– Видно, что влияние Минской группы для Азербайджана уменьшается. К чему это приведет?

-Несмотря на всю свою воинственную риторику в адрес МГ, Баку вряд ли решится на полное прекращение переговорного процесса. В нынешней сложной ситуации позиции Азербайджана весьма уязвимы, авантюристическая политика Эрдогана чревата новыми проблемами не только для самой Турции, но и для союзного ей Азербайджана. Поэтому наиболее вероятно, что несмотря на громкое негодование и критику в адрес МГ Баку не выйдет из мирного процесса, который с разной степенью интенсивности продолжится и далее.

-По Вашему, у МГ есть рычаги воздействовать на Азербайджан и в будущем? Что Вы думаете ситуация выходит из под контроля МГ-ы?

-В нынешней ситуации для Баку было бы слишком большой авантюрой всерьез ссориться с МГ ОБСЕ. Это означало бы осложнение отношений с Россией, США и Францией (и Евросоюзом в целом) в ситуации, когда турецкий союзник увяз во множестве собственных проблем. Поэтому наиболее вероятно, что ситуация на линии разграничения и за столом переговоров не претерпит значительных изменений ни в худшую, ни в лучшую сторону. Радикальное изменение ситуации может стать реальным не из-за воинственных заявлений Баку, а после появления в регионе новых влиятельных игроков. Если наступление сирийской армии будет и дальше успешно развиваться, таким игроком может стать ИГ и другие террористические группировки. Они будут вынуждены искать новые земли для построения своего Всемирного халифата, и это может оказать самое негативное влияние на Кавказ и соседние с ним регионы

 

Տեսանյութեր

Լրահոս