Բաժիններ՝

Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ. Nissan Teana-ն ամբողջովին ծակվել է կրակոցներից. shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս