Հայր Թեոդորոս Փերմացու մասին աշակերտներն ասում էին, թե երբ Սկիտեն ավերվեց, նա եկավ Փերմե՝ բնակվելու: Նա ծեր էր ու տկար, և նրան շատ կերակուր էին բերում: Ով առաջինն էր բերում, նրա բերածը տալիս էր երկրորդին և այսպես` նախորդի բերածը տալիս էր հաջորդին, իսկ որը համընկնում էր ուտելու ժամին, այն էր ճաշակում երեկոյան՝ առանց խտրություն դնելու: