Լյարդը օրգանիզմի համար բնական զտիչ է, հետևաբար պաշտպանում է այն տոքսիններից և այլ վնասակար նյութերից։ Վատ սովորությունները, հիվանդությունները,սթրեսը և վատ սննդակարգը կարող են հանգեցնել լյարդի խնդիրների: Այո՛, այս ներքին օրգանն ունակ է ինքնաբուժման, բայց դա չի նշանակում, որ դրա առողջ ու ճիշտ աշխատանքի համար խնամքի կարիք չկա։
Ալերգիա չունեցող երեխային թույլատրվում է օրական երեք կոնֆետ ուտել, բայց գերադասելի է հիմնական կերակուրից հետո. անհրաժեշտ է չափավորել նաև միրգը և գազավորված ըմպելիքները, իսկ մայոնեզով և ապուխտով աղցաններ ընդհանրապես չպետք է մատուցվեն, РИА Новости-ի փոխանցմամբ, նշել են հարցված սննդաբանները: