2018թ․ իշխանափոխությունից հետո սկսած հայկական պետականության կազմալուծումը մոտենում է իր կուլմինացիոն փուլին: Փուլ, որը անդառնալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար: 2020թ. նոյեմբերյան կապիտուլյացիոն հրադադարից հետո պարզ էր, որ կապիտուլյացիոն գլխավոր ակտը դեռևս առջևում է, որովհետև Ադրբեջանը վստահաբար չէր հագենալու ունեցած հաջողություններով և փորձելու էր մարտի դաշտում ունեցած հաջողությունները վերջնական կերպով քաղաքական և դիվանագիտական դիվերսիֆիկացիայի ենթարկել: