Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:
Ծավալված «հիշողության պատերազմների» մեջ բոլոր 4 կողմերի խոսույթը ձևավորված է և տարբեր վարիացիաներով հայտնվում է հասարակաքաղաքական լրահոսի մեջ:
Եվ այնտեղ, որտեղ չաշխատեցին անգամ ոսկով բեռնված ավանակները, իր սև գործն արեց Տրոյական ձիու թավշյա փորից թափված և ինքնության ամրոցըը ներսից բացած աղետը: