«Այն մարդը, որ կփորձի դա անել, պատմության մեջ որպես դավաճան է մնալու, շատ երկար գրվելու է այդ մասին՝ անկախ նրանից, թե իրենց իշխանության օրոք ինչպես են փորձում աղավաղել իրականությունը: 21-րդ դարում ենք ապրում, կան թե՛ տեսանյութեր, թե՛ փաստաթղթեր, որոնք այսօր կարող են թաքուն պահել հասարակությունից, բայց վաղը-մյուս օրը դրանք բոլորը ջրի երես են դուրս գալու, և արժանանալու է թե՛ ժողովրդի դատ ու դատաստանին, թե՛ օրենքի առջև պատասխան է տալու: Սա նույն ձեռագրով Հայաստանն է տանելու կործանման»: