Իշխող քաղաքական ուժի քարոզչական ողջ խոսույթը հիմնված է «նախկինների», «նախկինում գործող կարգերին վերադարձ չի լինելու» թեզի վրա, մինչդեռ իրենք, «նախկինների» համեմատ կառավարման արդյունավետության շատ ավելի ցածր մակարդակով, իրենց իսկ կառավարման մեթոդներով սահուն վերադառնում են այդ անցյալին։