«ՀՀ իշխանությունները դեռ չեն գիտակցում, թե իրենց թուլակամության արդյունքում Հայաստանն ինչի մեջ են ներքաշել, հայ ազգինն էլ՝ հետը։ Վաղն էլ Ադրբեջանն ասելու է՝ Արցախի հանքերն եք օգտագործել, բերեք միլիոններ վճարեք, իսկ եթե չեք կարող՝ Սյունիքը տվեք, որովհետև արդեն Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս։ ՀՀ նախկին 3 նախագահները մշտապես փորձել են այս ամենից Հայաստանը հեռու պահել, բայց սրանք եկած օրվանից ապացուցում են, որ Հայաստանն է ամեն ինչում մեղավոր, սրանք զուլում են բերել Հայաստանի գլխին»։