Հայաստանի արտաքին առևտուրն այս տարի մեծապես կրճատվել է։ Ավելի մեծ է հատկապես արտահանման կրճատումը։ Արտահանումը գրեթե կիսով չափ նվազել է։ Եթե անցած տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից 10.6 մլրդ դոլարի ապրանք էր արտահանվել, այս տարի արտահանվել է 5.6 միլիարդի ապրանք։
Այդ պայմաններում մանր ու միջին բիզնեսի ոլորտում զբաղված 144.2 հազար քաղաքացիների աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները 6 հազար դրամով նվազել են։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը հաշվի ու ասի՝ այս մարդկանց կյանքը, իր ու իր կառավարության այդքան փառաբանված աշխատանքի արդյունքում, լավացե՞լ է, թե՞ վատացել։