Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ ո՛չ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ո՛չ էլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը որևէ բեկում Արցախում ստեղծված ծանրագույն վիճակում չեն մտցնելու, որովհետև այդ բեկումը պետք է մտցնի Հայաստանի Կառավարությունը, որը, սակայն, դարձել է դրական փոփոխության հիմնական կնճիռը, ավելին՝ Հայաստանի Կառավարությունը մատնված է տոտալ անգործության և հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, վիժեցնում է ցանկացած հայանպաստ գործողություն։