Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Եռաբլուրում վրդովվել է լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:
Խորհրդարանում վերջին զառանցաբանությունը ՀՀ զինանշանին երբևէ հասցված, թերևս, ամենամեծ վիրավորանքն էր։ Բայց ավելի լայն իմաստով, ՀՀ պետական խորհրդանիշները չեն սահմանափակվում միայն նոմինալ առարկաներով՝ դրոշով, զինանշանով և այլն։ Պետության կարևորագույն, առանցքային խոհրդանիշը նրա սահմաններն են և այդ սահմանների անձեռնմխելիությունը։