– Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են, թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող-կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կքշեն․ այ քե մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան-բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կա․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․․ Բո՜ո՜,- անդրադարձավ նա ատամները ցրտից չխկչխկացնելով,- ցուրտը ջանս մտավ․․․ ես քինացի․․․ տաքերն ընկնեն՝ կնստենք, կխոսենք․․․ ասում եմ՝ տաքերն ընկնեն, միտքս լավ հասկացի․․․ Բալունց Հեթում որ ասում են, ես եմ, իմացած կաց․․․