Խոզի մսի վրա քսեք ստացված խառնուրդը, ապա միսը տեղադրեք ցանցի վրա, իսկ ցանցի տակ դրեք փոքր քանակությամբ եռացրած ջրով լցված տապակը: Միսը տեղադրեք 250 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում՝ աստիճանաբար ջերմաստիճանն իջեցնելով 170 աստիճան ցելսիուսի: Տապակեք մինչև մսի ոսկեգույն երանգ ստանալը՝ մերթընդմերթ վրան լցնելով եփելու ընթացքում առաջացած հեղուկը: