Ադրբեջանի նախագահը մի կողմից՝ միջազգային տարբեր կառույցներում հայտարարում է, թե «խաղաղության աղավնի է» և պատրաստ է Հայաստանի հետ «հաստատել խաղաղություն», սակայն մյուս կողմից՝ տարբեր առիթներով ցուցադրում է իր «երկաթե բռունցքը»՝ ասելով, որ «այն միշտ գործելու է Հայաստանի դեմ»։
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի բռնազավթման ալիևյան խորհրդանիշ «Երկաթե բռունցք» հուշարձանը կտեղադրվի Ստեփանակերտում: Անգամ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է հուշարձանը տեղափոխվում Ստեփանակերտ: