Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։