Մեր ուսումնասիրությունը շատ ուշագրավ հանգամանքներ բացահայտեց, և վերջին տարիների իրադարձություններին քաջատեղյակ մարդկանց համար պարզ էր՝ ինչո՞ւ և ի՞նչ հարց լուծելու նպատակով փչվեց «Իտալիա երեխա ծախելու» փուչիկը, ո՞ւմ էր դա պետք, ի՞նչ հարց էին լուծում իշխանությունները՝ «խոսող շիրիմների» վերաբերյալ լալահառաչ շոուներ կազմակերպելով, և ինչո՞ւ դրանք այդպես էլ չխոսեցին, ի՞նչ ասացին արտաշիրմումները, ինչո՞ւ հենց իտալական որդեգրումները հայտնվեցին թիրախում, և ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքով են որդեգրված երեխաների մի մասը համարվել օրինական որդեգրված, իսկ մյուս մասը՝ ապօրինի վաճառված: