Օրերս հայտնի դարձավ, որ Կանադան պաշտոնապես միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։ «Շնորհակալություն, Կանադա, արժեքավոր համագործակցության համար։ Կանադան առաջին երրորդ պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- ասված էր գրառման մեջ։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի […]
«Սա, իհարկե, դուր չի գալիս Ռուսաստանին, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։