Բաժիններ՝

Ջենովայում կքանդեն կամրջի կանգուն մնացած կոնստրուկցիաները

Ամբողջությամբ քանդվելու են այն ավտոմոբիլային կամրջի կանգուն մնացած կոնստրուկցիաները, որն օգոստոսի 14-ին փլվել է Ջենովայում: Այդ մասին հայտարարել է Լիգուրիա հյուսիսիտալական մարզի նախագահ Ջովանի Տոտին, որը գլխավորում է այս ողբերգության հետեւանքների հաղթահարման արտակարգ վարչակազմը:

Օգոստոսի 14-ի կեսօրին Ջենովայում A10 ավտոճանապարհի վրա տեղի է ունեցել այսպես կոչված «Մորանդիի կամրջի» հիմնական հենասյուներից մեկի եւ մեծ կամրջամասի փլուզում: Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում էր ավելի քան 30 ավտոմեքենա: Այս ողբերգության զոհ է դարձել 43 մարդ:

Քաղաքային իշխանությունների տեղեկատվությամբ, հիվանդանոցներում գտնվում են ինը վիրավորներ, ընդ որում՝ նրանցից ութը ծանր վիճակում են: Ավելի քան 600 մարդ զրկվել է տանիքից, քանի որ հարկադրված է եղել հեռանալ ուղեկամրջի մերձակայքում գտնվող տներից:

«Մենք քանդելու ենք կամուրջը. դա ստույգ է: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում Autostrade per l՚Italia ընկերությունն արտակարգ կառավարման կառույցին կներկայացնի շինությունը քանդելու պլան կամ մի քանի պլան: Կամուրջը քանդվելու է ամբողջությամբ»,-հայտարարել է Տոտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս