Բաժիններ՝

Ներքաղաքական խմորումներ Ղարաբաղում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց այս տարվա մայիսի վերջերին, այն հանդես է գալիս համախմբման եւ տեղի իշխանություններին հեռացնելու լոզունգներով: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Բադասյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ՝ կուսակցությունը հանդես կգա նո՞ւյն, թե՞ նոր անունով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031