4 անշարժ գույք փոխնախարարի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Ավանեսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, հողամաս, այգետնակ եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաեւ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս եւ 850 հազար դրամ դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ եւ ստացվել 4 միլիոն դրամ շահաբաժնից եւ 350 հազար դրամ աշխատավարձից:

Ավանեսյանը 2017–2018 թթ. եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում նաեւ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: Փաստաբանների պալատի անդամ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս