Խուլիգանություն՝ Նորաշենում
Օգոստոսի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցում վիճաբանություն է:
Նշված փողոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 9-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նորաշեն գյուղի բնակիչներ Գրիգոր Թ.-ն, Աննա Ս.-ն և Հայկազ Ս.-ն հարվածներ են հասցրել երկու քաղաքացու, որոնցից մեկը դիմել է Նորաշենի բուժամբուլատորիա:
Սրանից հետո վիճաբանությանը միացել է նույն գյուղի բնակիչ Ռուբեն Ա.-ն, որն էլ գազային ատրճանակով կրակել է քաղաքացիներից մեկի ուղղությամբ, և նա «ասթենոներոտիկ սինդրոմ, խուճապային գրոհ» ախտորոշմամբ դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանություն:
Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: