Կազմակերպված խմբի կողմից կատարված ընտրական հանցագործությունների պատժամիջոցները խստացվելու են

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը:

Նրա խոսքով` մի շարք ընտրական հացագործությունների մասով փոխվելու են պատժամիջոցները և պատժաչափերը:

«Մենք ոչ թե գնացել ենք պարզապես պատժամիջոցների խստացման, այլ խստացրել ենք այն հանցագործությունների պատժամիջոցները, որոնք կատարվում են մի խումբ անձնանց կամ կազմակերպված խմբի կողմից»,- ասաց Իոաննիսյանը:

Ըստ Իոաննիսյանի` այլ իրավիճակ է, երբ ընտանիքի անդամի փոխարեն մյուս անդամն է քվեարկում, մեկ այլ իրավիճակ է, երբ ինչ-որ կազմակերպված խումբ, ընտրական հանձնաժողովի նախնական համաձայնությամբ, կազմակերպում է կրկնաքվեարկություններ:

Տեսանյութեր

Լրահոս