Այդ ճամբարում 18+ նյութեր են ցուցադրել. Անահիտ Բախշյան
«Տարիներ առաջ ոչ գեյերի մասին գիտեինք, ոչ էլ՝ մյուսների, և երբ երեխաները նման կատակներ էին անում, հանգիստ եմ նայել»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հասմիկ» ճամբարից հրապարակված երեխաների նկարներին՝ ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
«Երեխաներն ինչ տեսնում են, այն սովորում են, սակայն ինձ մտահոգում է այդ միջոցառման նպատակը։ Դա պարզապես «Ուրախների և հնարամիտների» ակումբի միջոցառու՞մ էր, և ո՞վ է կազմակերպել»։
Ըստ նրա՝ միանշանակ ահաբեկվել պետք չէ։
«Բայց, մյուս կողմից, նախարարությունը զբաղվում է այդ հարցով, որ պարզի միջոցառման կազմակերպիչների էությունը, որովհետև այդ ճամբարում անցած տարիներին ուրիշ նյութեր են ցուցադրել 18+»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: