Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը միգրացիային նվիրված ոչ պաշտոնական հանդիպումը նշանակել է օգոստոսի 24-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրավիրել է Եվրամիության մի շարք անդամ երկրների հանդիպում՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Տովե Էռնստը՝ հանդես գալով օգոստոսի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Դա լինելու է ոչ պաշտոնական հանդիպում՝ ԵՄ-ի երկրների հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար միգրանտների հետ կապված այն միջադեպերը, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթների ընթացքում»,- ասել է նա: Ընդ որում՝ ԵՄ-ի ներկայացուցիչը չի ճշտել, թե հատկապես որ երկրներն են մասնակցելու հանդիպմանը: «Ես չեմ կարող հաստատել այս կամ այն երկրի մասնակցությունը, բայց Ավստրիան՝ ԵՄ-ի խորհրդի նախագահը, նույնպես հրավիրված է»,-նշել է նա:

Եվրամիության ինստիտուտների աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու ԵՄ-ի նավահանգիստներում միգրանտների ափ իջնելու խնդրին: Դրան, ինչպես սպասվում է, կմասնակցեն հանրակցության անդամ 12 երկրներ, ներառյալ Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս