Բաժիններ՝

Սևան ՃՈ նախկին հենակետի մոտ «Զիլ»-ը շրջվել է. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 23-ին` ժամը 10:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Երևան M4 ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է (վարորդ՝ Գ. Հ. ծնված 1975թ.), ինչի հետևանքով ուղևոր Ա. Գ.-ը (ծնվ. 1947թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս