Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Իրանի օգնության առաջին փաթեթին

Եվրահանձնաժողովն օգոստոսի 23-ին հավանություն է տվել 18 մլն եվրոյի չափով Իրանին օգնություն ցուցաբերելու առաջին փաթեթին: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«Եվրահանձնաժողովն այսօր հավանություն տվեց Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար 18 մլն եվրոյի օգնության առաջին փաթեթին, այդ թվում՝ 8 միլիոնը կհատկացվի մասնավոր հատվածին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ միջոցներն առաջին քայլն են երկրի համար 50 մլն եվրոյի չափով օգնության ավելի ընդգրկուն փաթեթի շրջանակներում: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:

Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները:

Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս