Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը ժամանել է Բաթում

Carney ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրն օգոստոսի 23-ին ժամանել է Բաթում, որտեղ կմնա մինչեւ օգոստոսի 25-ը: Ռազմանավի հրամանատարության եւ անձնակազմի անդամների դիմավորման արարողությունը տեղի է ունեցել նավահանգստում եւ ցուցադրվել Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել է, որ «Էսկադրային ականակրի այցը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցության զարգացման եւ ամրապնդման վկայությունն է, ձգտումը՝ համատեղ ջանքերով ամրապնդել անվտանգությունն ու կայունությունը Սեւծովյան տարածաշրջանում»: Դիվանագիտական ներկայացուցչությունում այն համարել են «երկիր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի այցերի շարունակություն, որոնք իրականացվում են վերջին տարիներին»:

Պլանավորվում է, որ Բաթումում ամերիկացի նավաստիները եւ Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության աշխատակիցները կանցկացնեն համատեղ վարժանքներ: Էսկադրային ականակիրը Սեւ ծով է մտել օգոստոսի 13-ին:

Carney-ը Arleigh Burke Carney տեսակի 14-րդ նավն է, դրա երկարությունը 154 մետր է, ջրատարողությունը՝ 9 հազար տոննա: Էսկադրային ականակիրը շահագործման է հանձնվել 1996 թվականին, այն հանդերձված է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, Tomahawk եւ Harpoon հրթիռներով, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության եւ ընդջրյա հայտնաբերման ու գրոհի համակարգերով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս