Կուբան 60 տարում առաջին անգամ օտարերկրյա ընկերություններին կթույլատրի կառավարել երկաթուղիները
Արտասահմանյան գործարկուները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները: Ինչպես հայտնել է Granma թերթը, համապատասխան որոշումները հրապարակված են Gaceta Oficial-ում՝ կարիբյան երկրի արդարադատության նախարարության հրատարակությունում, եւ ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին:
1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում երկաթուղիներն ազգայնացվեցին: Այժմ դրանք կառավարում է պետական Երկաթուղիների միությունը:
Կուբայի տրանսպորտի նախարարության իրավական հարցերի խորհրդական Էդմունդո Ռոնկիլիոն Granma-ին պարզաբանել է, որ նոր օրենսդրությանը համապատասխան երկաթուղիների, կառույցների եւ շարժակազմի շահագործումը կարող է իրականացվել «ինչպես կուբացի, այնպես էլ օտարերկրացի ֆիզիկական կամ իրավան անձի կողմից»: Կուբայի երկաթուղիների երկարությունը կազմում է 11 հազար կիլոմետր: Ճյուղում զբաղված է ավելի քան 20 հազար աշխատող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: