Բաժիններ՝

Արցախի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվողը

ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հայտնաբերվել է ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ա-ն:

Նա մայիսի 28-ից հետախուզվում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս