Թրամփը Կիևին խոստացել է, որ ԱՄՆ-ը միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտնել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է. «Խնդրում եմ հիշեք, որ Միացյալ Նահանգները միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին, երբ նա պաշտպանում է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:
«Ուկրաինայի ժողովուրդը հպարտանալու բան ունի. Չորս տարի շարունակ Ուկրաինան արիաբար դիմակայում է ռուսական ագրեսիային… ունի աճող տնտեսություն եւ զինված ուժեր, որոնք հզոր են ինչպես երբեք»:
Ուղերձում նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի աշխատել Ուկրաինայի հետ եւ օժանդակել դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական աճի խթանման ջանքերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: