Փրկարարները տանտիրոջը գտել են անգիտակից վիճակում. նրա վիճակը ծանր է
Օգոստոսի 22-ին` ժամը 23:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 61 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Փրկարարները բացել են Ս. Զ.-ի (ծնվ. 1937թ.) բնակարանի դուռը. ում անգիտակից վիճակում հայտնաբերել են հյուրասենյակի հատակին:
Փրկարարները Ս. Զ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: