ԿԺԴՀ-ն դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արեւմուտքում: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է 36 Notrh պորտալը, որը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային գործունեության վիճակին հետեւում է արբանյակային լուսանկարների տվյալների հիման վրա:
Դիտորդները նշում են, որ օգոստոսի 3-ից փորձարանում ապամոնտաժման ոչ մի կարգի կարեւոր աշխատանքներ չեն կատարվել: Ավելի վաղ քանդված կառույցների մնացորդները դարսված են գետնին եւ ոչ մի տեղ չեն տարվել: 36 Notrh-ը Սոհեում աշխատանքների սկսվելու մասին հայտնել էր հուլիսի 24-ին:
Հիմնվելով արբանյակի տվյալների վրա՝ փորձագետները հավաստել են արտադրական շենքը քանդելու սկիզբը եւ հրթիռային շարժիչների փորձարկման ստենդի ապամոնաժումը: Սոհեն ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային փորձարանն է, այդտեղից են արձակվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները:
Դրա փակումը, դատելով ըստ ամենայնի, քննարկվել է Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: