Բաժիններ՝

Թրամփը նշել է իր կատարած միակ սխալը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն էր 2016 թվականի ընտրություններում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր օգտահաշվում:

«Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը: Խնդիրն այն էր, որ նրանք մոռացել էին ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,- գրել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա այդ կերպ է մեկնաբանել այն բազմաթիվ մեղադրանքները, որոնք հնչել են նախընտրական արշավի շրջանում իբր կատարված իրավախախտումների պատճառով:

Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն օգոստոսի 22-ին իրեն մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից:

Միաժամանակ նա խոստովանել է, որ ապօրինաբար ստացել է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:

Բացի այդ, Քոենը խոստովանել է, որ վճարել է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը: Դա, Քոենի խոսքով, արվել է Թրամփի ցուցումով: Նույն օրն ավելի վաղ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ:

Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս