Բաժիններ՝

Երևանում քաղաքացիներն արգելափակվել են վերելակում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/6 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս