Ուկրաինան ԱՄՆ-ից 78 մլն դոլար կստանա տնտեսական զարգացման համար
Միացյալ Նահանգների կառավարությունը գրեթե 78 մլն դոլարի տեխնիկական օգնություն կտրամադրի Ուկրաինային կայուն տնտեսական զարգացման համար: Երկկողմ համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ համապատասխան որոշումն օգոստոսի 22-ի նիստում ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը:
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ 54,4 մլն դոլարն ուղղվելու է Ուկրաինայում միջին դասի համար ներդրումային գործունեության հասանելիության ապահովմանը, տնտեսության մասնավոր հատվածի ամրապնդմանը, նրա էներգաարդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության ծավալների աճին: 23,6 մլն դոլարը պլանավորվում է ծախսել եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության կատարելագործման, ինքնակառավարման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողության կատարելագործման եւ դրանց քաղաքացիների մասնակցության վրա:
ԱՄՆ-ը, Եվրոպական Միության հետ միասին, Ուկրաինայի ամենախոշոր դոնորներն են: Ամերիկյան կողմը 2014-2018 թվականներին Ուկրաինայում ֆինանսավորել է 823 մլն դոլարի նախագծեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: