Բաժիններ՝

Հենց երկրորդ երեխան մեր երկրում ռազմավարական նշանակություն ունի. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ երկրորդ երեխայի ծննդի դեպքում պետության կողմից 50 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ հատկացնելու որոշումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Նրա խոսքով՝ երկրում կան ժողովրդագրական խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Այս խնդրի շուրջ մեծ դիսկուրս առաջացավ, կարելի է ենթադրել, որ դա ոչ մի կերպ չի խթանում ծնելիությանը: Բայց սա հաղորդագրություն է, որով մենք մեր քաղաքացիների հետ շփվում ենք և ասում՝ հարգելի քաղաքացիներ, երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև մեր երկիրն ունի ժողովրդագրական խնդիր, և մեր երկրում չի ծնվում երկու երեխա, որից հետո պետք է ծնվեն երրորդ և չորրորդ երեխաները:

Երբ մենք մեր հայացքն ուղղում ենք երեք և չորս երեխա և ավելի երեխա ունեցողներին, մենք դնում ենք թիրախներ, որոնք չեն իրականացվում: Պետությունը փոխարենը երկրորդ երեխայի ծնելիության խթանման ուղղությամբ աշխատանք կատարի, հավասարեցրել է առաջին և երկրորդ երեխայի կարևորությունը: Այնինչ, հենց երկրորդ երեխան մեր երկրում ռազմավարական նշանակություն ունի, եթե հաշվարկով ասենք, երկրում ծնվում է 1.7 երեխա, ինչը նշանակում է, որ մենք հետընթաց ենք ունենալու, եթե մեր ընտանիքներում երկրորդ երխան չծնվի»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս