ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերն օտարելուն
Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (որին պատկանում է նաև ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով և դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։