Պաշտոն` «գրպանում» ունենալով մոտ 20 միլիոն դրամ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԱՆ քրեակատարողական վարչության կենցաղային ապահովման բաժնի պետ Արմեն Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է մեկ անշարժ եւ մեկ շարժական գույք` բնակարան եւ «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա` մայիսի 29-ի դրությամբ ունեցել է երեք տարբեր արտարժույթով դրամական միջոցներ` 5 միլիոն 200 հազար դրամ, 15 հազար ամերիկյան դոլար եւ 1 միլիոն ռուսական ռուբլի: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 270 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: