«Ամեն օր Հայաստանը հետ քայլ է կատարում ժողովրդավարություն ասվածից». Գուրգեն Եղիազարյան. «Ա1+»
Գուրգեն Եղիազարյանը օգոստոսի 17-ին Երևանում տարօրինակ երիտասարդների է տեսել, որոնք տանում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշած. «Այդպիսի թշնամական վերաբերմունք չպիտի լինի»:
Ըստ նրա՝ մի երկրում ենք ապրում, որտեղ հարձակվում են սրբազանի վրա. «Թուրքը նույնիսկ այդպիսի բան իրեն թույլ չէր տա, ատելով մեզ այդպիսի բան չէին անի»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ ամեն օր Հայաստանը հետ քայլ է կատարում ժողովրդավարություն ասվածից. «Եկեք դատենք ապօրինի ընտրությունների համար, եկեք դատենք չորս հարյուր հազար արտագաղթի համար, դուք դա չարեցիք, որ բռնեք հետո բաց թողնեք հա՞»:
Ըստ նրա` Ռոբերտ Քոչարյանը մի բան ճիշտ է ասում. «Էն հիսուն-հիսունը ո՞ւր ա, տղերք, ես շատ բան չեմ ասում, որ նրա ջրաղացի վրա ջուր չլցնեմ»:
Ամբողջությամբ՝ «Ա1+» կայքում: