Թռչող սկուտեր կամ ապագայի փոխադրամիջոցը
Կոնստրուկտոր Դելի Ջաոյին հաջողվել է իրագործել իր մանկական երազանքը՝ թռչող սկուտերը:
Նրա սարքը կարող է դիմանալ մինչեւ 220 կիլոգրամ ծանրության եւ ժամում զարգացնել մինչեւ 70 կիլոմետր արագություն:
Երկու տարվա ընթացքում Դելի Ջաոն թռչող սկուտերը թեստավորել է ավելի քան 1500 անգամ: Ապագայում գյուտարարը հույս ունի իր ստեղծած սարքը դուրս բերել համաշխարհային շուկա: